Վանաձորում գործող քաղաքացիական հասարակության մի խումբ գործուն կազմակերպություններ Վանաձորի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել են համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակի թիվ 1 թեկնածուներին:
ՔՀԿ-ները ավագանու թեկնածուների առջև բարձրացրել են քաղաքի բնակչության առջև ծառացած հետևյալ հիմնախնդիրները, խնդրելով պատասխանել, թե ավագանու անդամ և այնուհետև՝ Վանաձորի քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեն.
Քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և մասնավորապես, կարո՞ղ են արդյոք.
-կրճատել քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմը և քանի՞ տոկոսով,
Կարդացեք նաև
-Վանաձորի բնակիչների շահը վեր դասել իրենց կուսակցության և իրենց անձի, ընտանիքի, հարազատների, ընկերների ու մտերիմների շահերից,
-բացառել համայնքի ունեցվածքը, գույքը անձնական կամ կուսակցական նպատակներով օգտագործելուց անձամբ իրենց և իրենց ենթակա պաշտոնյաների կողմից։
-Գործազրկության մակարդակի նվազեցման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։
-Աղքատության մակարդակը կրճատելու ուղղությամբ։
-Վանաձորից արտագաղթած բնակչության վերադարձը խրախուսելու համար։
-Քաղաքի կանաչ տարածքները վերականգնելու, քաղաքամերձ հանքերի շահագործումը դադարեցնելու և բնապահպանությանը սպառնացող վտանգները կանխելու ուղղությամբ։
-Քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող կառույցները ապամոնտաժելու, բնակֆոնդի և հասարակական կառույցների սեյսմակայունությունը ամրապնդելու և Շիրակացու փողոցի կիսակառույց էստակադան վերականգնելու ուղղությամբ։
-Երիտասարդ ընտանիքներին խրախուսելու և ծնելիությունը խթանելու արդյունավետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ։
-ՔՀԿ-երի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Դիմումը ավագանու թեկնածուներին հանձնվել է 2016թ. սեպտեմբերի 25-ին։
Դիմումի տակ ստորագրած և քննարկումներին մասնակցած ՔՀԿ-ները խնդրել են ավագանու թեկնածուներին նշված հիմնախնդիրների վերաբերյալ դիրքորոշումները մինչև 2016թ.սեպտեմբերի 28-ը ներկայացնել նախաձեռնող ՔՀԿ-ներին՝
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ) ՀԿ -ին (Շիրակացու 1-ին նրբ. թիվ 2, հեռ.2-29-67, 091 200 965, էլ. hասցե՝[email protected]), կամ
Օրհուս կենտրոն (Գր. Լուսավորիչի փող. թիվ 47, թիվ 6-րդ դպրոց, 2-րդ հարկ, հեռ. 077 723 388, էլ. hասցե՝ [email protected])։
ՀՍԻԿ ՀԿ
ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆ