Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի որոշմամբ Ա. Վարդանյանի և Լ.Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

Սեպտեմբեր 27,2016 15:19

2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված որոշումներով մեղադրյալներ Լևոն Ասլանյանի և Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930