Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:
Որպես իրեղեն ապացույց ներկայացվեց Գեւորգ Սաֆարյանի` Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրած սպիտակ տաբատը: Պաշտպանական կողմը հրավիրեց դատարանի ուշադրությունն առ այն, որ տաբատի վրա ոստիկանական կոշիկների` «քացիների հետքեր» կային: Դատավարության կողմերը զննեցին տաբատը, ապա մեղադրող կողմը առարկեց` ասելով, որ տաբատի վրա «գրված» չէ, որ կեղտերի հետքերը ոստիկանական կոշիկներինն են:
Գեւորգ Սաֆարյանն էլ պնդեց, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո` հենց առաջին օրը, հաղորդում է տվել առ այն, որ «ոստիկանները հարձակվել են քաղաքացիների վրա, այդ թվում` իմ, հասցրել են բազմաթիվ հարվածներ, եւ իմ տաբատի վրա կան համապատասխան հետքեր:
Կարդացեք նաև
Սակայն փորձաքննություն չանցկացվեց` պարզելու համար հետքերի ծագումնաբանությունը: Որ չեն անցկացրել, մենք ի՞նչ անենք…»: