Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է մտահոգում Արծվիկ Մինասյանին

Սեպտեմբեր 27,2016 14:28

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ ասել էր, որ վարչապետն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել բիզնես մտածողությամբ անձի: Այսօր խորհրդարանում լրագրողները Արծվիկ Մինասյանին հարցրեցին՝ ի՞նչ բիզնես մտածողության մասին է խոսքը: «Ես չգիտեմ, չեն մանրամասնել: Այդ հարցը պետք է պարոն վարչապետին տաք: Պարոն վարչապետը խնդիրների ձևակերպման մասով տեսնում է այլ անձի, ես հարգանքով եմ մոտենում, որևէ այլ ենթատեքստ այս հարցում չեմ ուզում տեսնել, չկա էլ»,- ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը դեմ էր արտահայտվել նախարարության անվանումը փոխելուն: Այնուհանդերձ, վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր նախարարությունը վերանվանել ձեռներեցության աջակցման և ներդրումների նախարարություն: Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում դժգոհել էր, որ «էկոնոմիկա» բառը չպետք է հանել անվանումից: Ի վերջո, Կարեն Կարապետյանի որոշմամբ, նախարարությունը կլինի՝ տնտեսական զարգացման և ներդրումների:

«Ինձ մտահոգում է նաև այլ բան, որ ցանկացած փոփոխություն որոշակի առումով նաև բացասական հետևանքներ է առաջացնում: Մյուս կողմից, անվանումն ինքը պետք է բովանդակությունն արտահայտի: Հետևաբար, ես մնում եմ իմ տեսակետին, որ էկոնոմիկա անվանումը կարող ենք հայերեն նույնիսկ տնտեսություն թարգմանել, որովհետև անգլերեն կամ ռուսերեն թարգմանելով՝ տնտեսություն բառն ի վերջո էկոնոմիկա է դառնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930