Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը` վկային. «Ինչի՞ց ենթադրեցիք` «ես քո սենց-ընենցն» ո՞ւմ էր ուղղված» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2016 13:39

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստը հունվարի մեկին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:

gevorg-7gevorg-3Նիստին ներկա էին Գեւորգ Սաֆարյանի կողմնակիցները: Վերջինիս դատարան մտնելուն պես նրանք ծափահարեցին եւ վանկարկեցին` «Գեւորգ-Գեւորգ…»:

gevorg-5 Հարցաքննվեց վերջին վկան` Արթուր Պետրոսյանը: Նա ներկայացավ որպես օպերային թատրոնի հարեւանությամբ գործող գիշերային սրճարանի անվտանգության աշխատող: Պատմեց, որ Ամանորի գիշերը ծառայության մեջ է եղել, երբ կեսգիշերն անց դուրս է եկել ակումբից` մաքուր օդ շնչելու. «Տեսել եմ, որ օպերայի հարթակում վիճաբանություն, քաշքշուկ է տեղի ունենում` քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջեւ: Դրսում գտնվել եմ 2-3 րոպե: Դրանից հետո շարունակել եմ ծառայությունս գիշերային սրճարանում»:

gevorg-4Դատախազի հարցերին ի պատասխան՝ Արթուր Պողոսյանը հայտնեց, որ ըստ իր տեսածի` վիճաբանության մասնակից-քաղաքացիները թվով շատ էին ոստիկաններից: Դատախազը հետաքրքրվեց` «աղմո՞ւկ էր, հայհոյանքներ հնչո՞ւմ էին»: Վկան պատասխանեց, որ. «Այո, հայհոյանքներն ուղղված էին ոստիկանության ծառայողներին»: Հետո հավելեց, որ «հայհոյանքները վերացական բնույթ էին կրում»: Հաշվի առնելով վկայի հակասական պատասխանը` դատախազը կրկին խնդրեց պարզաբանել` ինչպե՞ս հասկացավ, որ հայհոյանքները ոստիկաններին էին ուղղված: Արթուր Պողոսյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց` ասելով. «Ոստիկաններն աշխատում էին կանխել այդ իրավիճակը…»:

gevorg-1Վկայի պատասխանները պարբերաբար առաջացնում էին նիստին ներկաների քմծիծաղը:

gevorg-2Իր հերթին ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը եւս փորձեց ճշտել` վկան ինչպե՞ս հասկացավ, որ հայհոյանքների հասցեատերերը ոստիկաններն էին. «Ինչի՞ց ենթադրեցիք` «ես քո սենց-ընենցը» ո՞ւմ էր ուղղված»: Վկան շարունակեց պնդել. «Հնչում էին ոստիկանության ծառայողների հասցեին…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930