Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նադեժդա Սարգսյան. Ժյուրին քննադատաբար է մոտենում ռաբիս երաժշտությանը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2016 12:47

Արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվ կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նոր նախագիծը՝ «Ամենակարող երգիչը», որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների։ Նրանց գնահատում է ժյուրին, որի կազմում են Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ վերոնշյալ ժանրի կարկառուն ներկայացուցիչ Հայկ Ղեւոնդյանը, նույն ինքը՝ Սպիտակցի Հայկոն, ով, ի դեպ, կարծիք հայտնելով մասնակիցներից մեկի ելույթի վերաբերյալ, ասել է. «Խաղերդ ավելի վստահ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր…»:

«Ժողովուրդ»–ը թեմայի շուրջ զրուցեց Նադեժդա Սարգսյանի հետ. «Ժամանակին  մեր ռեստորաններում շատ լավ երաժշտություն էր հնչում, բայց այսօր տեսեք՝ ինչ է կատարվում։ «Ամենակարող երգիչ»-ը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ եւ կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի։ Ժյուրին քննադատաբար է մոտենում ռաբիս երաժշտությանը։ Ինչո՞ւ։ Որպեսզի այդ երգիչ-երգչուհիները ռեստորաններում երգեն մեր ժողովրդին հարիր երգեր։ Պետք է կարողանանք մաքրել այն, ինչ կատարվում է մեր երգարվեստում։ Դա է մեր խնդիրը։ Իսկ մաքրել հնարավոր է միայն ասելով. «Ո՛չ, դու մի՛ երգիր այդ երգը, որը հայեցի չէ։ Դու լավ տեմբր ունես, կարող ես ավելի լավ բան երգել»։ Ամեն ինչ է արվում, որ կեղտը մաքրվի։ Ամենակարող երգիչ կդառնա նա, ով տարբեր ժանրերում կկարողանա մաքուր ներկայանալ։ Առաջին հաղորդման շրջանակում գրագետ երգիչներն իսկույն երեւացին»,- մեկնաբանեց նա։

Երգչուհու խոսքով՝ ժյուրիի անդամները չեն ուզում, որ հարեւան Ադրբեջանը լսի մեր ռեստորաններում հնչող երաժշտությունն ու ուրախանա. «Մենք այդ լադերից արդեն հոգնել ենք, բայց խոսքով, կռվով չենք կարող դրանց դեմն առնել։ Միայն այս կերպ է հնարավոր դրանց դեմ պայքարել։ Մասնակիցները պետք է իրենք իրենց հեռուստացույցով տեսնեն ու խայտառակ լինեն, էլ էդպես չերգեն։ Ես չեմ ուզում, որ մեր հայտնիները, որոնք երգում են ռեստորաններում, ստիպված լինեն փոխելու իրենց ոճը։ Այդ մենք պետք է փոխենք ռեստորաններում տարածված ոճը»,- ասաց նա։

 

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930