Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարչապետի առանձնատունը նույնպես գտնվում է Մոնումենտում. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 27,2016 12:37

Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է տեղյակ, որ Կարեն Կարապետյանը կյանքում ո՛չ մի օր, ո՛չ մի ժամ չի աշխատել մասնավոր բիզնեսում։ Նա միշտ աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դեռևս խորհրդային տարիներից աշխատել է պետպլանում, հետո՝ «Հայէներգո» պետական ձեռնարկությունում, հետո եղել է էներգետիկայի փոխնախարար, հետո՝ «ՀայՌուսգազարդի» տնօրեն, հետո՝ Երեւանի քաղաքապետ եւ այլն։

Բայց ահա PR տեխնոլոգիաների միջոցով հասարակությանը ներկայանում է որպես շատ հաջողակ գործարար, կիրթ, գրագետ, «եվրոպական» արտաքինով, մի խոսքով՝ համարյա Ուոլ-Սթրիթի գայլ։

Ու բնականաբար՝ գալիս է պայքարելու հին սերնդի «քյարթու կոռումպացվածների» (ասենք՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների) դեմ, ովքեր, հասկանում եք, առանց անհարմար զգալու մի քանի միլիոնանոց առանձնատներ են կառուցել Մոնումենտում։ Ափսոս միայն, որ PR տեխնոլոգները չեն ճշտում՝ իսկ որտե՞ղ է Կարեն Կարապետյանի տունը։ Չէ՞ որ նա հաստատ Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկում չի ապրում։ Իսկ թե ինչու չեն ճշտում՝ հասկանալի է։ Նոր վարչապետի առանձնատունը նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ եւ ճիշտ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի առանձնատների կողքին։ Եվ ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ արժեքով։

Այնքան էլ վատ չէ մի մարդու համար, ով իր ողջ կյանքում աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դրա համար էլ, որպեսզի այս ամենը շատ աչք չծակի, Կարեն Կարապետյանի համար «փայլուն մենեջերի» իմիջ է ստեղծվում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930