2018-ին Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ «կընտրվի», կպաշտոնավարի 7 տարի՝ մինչեւ 2025 թ, մինչեւ նրա որդու բեղերն այնքան խիտ լինեն, որքան իրենը, եւ նա, արդեն որպես 26-ամյա նոր սուլթան, ստանձնի երկրի կառավարման ղեկը։ «Ադրբեջանական ժողովրդավարության» այս առանձնահատկությունները, թվում էր, պետք է որ համարժեք արձագանք ստանային քաղաքակիրթ աշխարհում։ Թեեւ այս «հանրաքվեի» մոնիտորինգին հեղինակավոր միջազգային կազմակերպությունները չէին մասնակցում, բացի ԵԽԽՎ գնահատման առաքելությունից, այնուհանդերձ՝ Իլհամ Ալիեւի այս նախաձեռնությունն անհրաժեշտ հակազդեցության չարժանացավ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից։
Մեզ համար, թերեւս, հարեւաև սուլթանատում նման իրավիճակից անհանգստանալու շատ բան չկա։ Գուցե՝ անգամ հակառակը։ Ի վերջո, ակնհայտ է, որ գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանին ժողովրդավարական կառավարման համակարգ ունենալու շռայլությունը թույլ չեն տալու միջազգային քաղաքական կենտրոնները։ Եվ բացի այդ՝ քանի Ալիեւների կլանն է երկրի ղեկին, պատերազմի վերսկսման հավանականությանը փոքր կմնա։ Միայն թե գոնե այսքաևից հետո այդ նույն հեղինակավոր միջազգային կառույցները՝ մասնավորապես ԵԽԽՎ-ն, իր խավիարասեր ղեկավարությամբ, դադարեն Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկել նույն հարթության վրա։ Արդեն իսկապես ամոթ է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում