2 դեմ, 77 կողմ , 9 ձեռնպահ. Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քվեարկության դրեց եւ այսպիսի արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկած կառավարության կառուցվածքի փոփոխությունները:
Հիշեցենք, որ նախագծով առաջարկվում էր էկոնոմիկայի նախարարությունը անվանել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, տրանսպորտի նախարարությունը վերանվանել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել քաղաքաշինության նախարարությունը:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ճշտեց՝ երեկ իր նշած դիտողությունները հաշվի առե՞լ են, ընդունե՞լ են, թե՞ ոչ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց, որ դեռ առաջին ընթերցմամբ են ընդունելու, մինչ երկրորդ ընթերցումը կքննարկեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ