Վարչապետ Կարապետյանի վարած քաղաքականությունը դեռեւս մշուշոտ է նաեւ քաղաքական գործիչների համար։ Առաջին փուլով իրականացրած նախարարների փոփոխությունները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ են տալիս մտածելու, որ կառավարության նորանշանակ ղեկավարը հենվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ յուրային տեխնոկրատների վրա։ «Թե ինչքանով իրենց կարդարացնեն այդ մարդիկ, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ ընտրությունը կանգ է առել անձերի վրա, արդեն իսկ փոշիացնում է քաղաքական ուժերի հետ հույսեր կապելու, հատկապես իշխանական թեւի սպասելիքները»։
Քաղաքագետի կարծիքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում երկրի ներսում, նման է իշխանափոխանցման։ «Բայց իշխանությունը փոխանցվում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ, կարծում եմ՝ Ռուսաստանին։ Եվ սա պայմանավորված է ռուսական քաղաքականությամբ, ոչ թե անձն է անձով փոխարինվում, այլ երկիրը՝ երկրով»։
Նոր կառավարությունից քաղաքագետը հրաշքներ չի սպասում։ Նախ՝ որովհետեւ այն ժամանակավոր է եւ, հետեւաբար, ոչ թե ստրատեգիական, այլ տակտիկական խնդիրներ պետք է լուծի, եւ հետո՝ նախագահի հետ ուժային կառույցներին «ձեռք չտալու» պայման ունի։ «Իսկ քանի դեռ ուժայինները նախագահի ձեռքում են, կառավարության հնարավորությունները մնում են սահմանափակ։ Այս պայմաններում գլոբալ հարցերի լուծում ակնկալելը միամիտ բան կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում