ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ արդյոք այնտեղ մանկական պատրանքներ չկա՞ն, որ բառերի ու արտահայտությունների միջոցով կարող են սփյուռքի ուշադրությունը գրավել, եւ վերջապես՝ ժամանակը չէ՞, որ իշխանությունը նախեւառաջ արտագաղթին նպաստող գործունեությունը կասեցնի, հետո միայն մտածի հայրենադարձության մասին:
– Ձեր կարծիքով, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ու պատասխանատու Սփյուռքի համալրման, արտագաղթի համար, չե՞ք կարծում, որ պետք է դա կասեցվի, նոր մտածեք մարդկանց հայրենիք վերադարձնել։
– Տարբեր են պատճառները, դա կարող է եւ Հայաստանից կախված լինել, եւ ոչ։ Այո, Հայաստանում ունեցել ենք շրջափակված վիճակ, եւ դրա արդյունքում էլ մարդիկ դուրս են գնացել։
– Պաշտոնական վիճակագրությամբ հիմա արտագաղթի ավելի մեծ թվեր են ներկայացվում։
Կարդացեք նաև
– Այո, ցավոք սրտի, հիմա էլ կա նման խնդիր, որովհետեւ կա սոցիալական խնդիր, աշխատանքի խնդիր, շատ դեպքերում՝ նաեւ որոշակի անհավասարության, չվստահելու խնդիր։
– Հիմա, որպես իշխանության ներկայացուցիչ, Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որ մարդիկ լքում են Հայաստանը, որովհետեւ այստեղ անարդարության եւ այլ խնդիրներ կան։
– Դրա համար մեղավոր ենք բոլորս, իշխանությունն օդից չի գալիս, իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, եւ մենք բոլորս պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի… Գիտե՛ք վատը որն է, երբ որ անընդհատ փորձում են կոնկրետ մեղավորներ գտնել, կոնկրետ մեղավոր չկա, մեր միջավայրն է մեղավոր, մենք բոլորս ենք մեղավոր, մենք պարտավոր ենք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի այդ խնդիրներն այդ միջավայրում չբարգավաճեն, եւ մարդն իրեն հանգիստ զգա, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու, կարողանան աշխատատեղեր ստեղծել եւ այլն։ Բոլորն էլ ժողովուրդ են, եւ բոլորս ամեն ինչ պիտի անենք, որ միջավայրը փոխվի:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում