Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրվում է դիլիջանցի եղբայրներին թալանելու մեջ

Սեպտեմբեր 26,2016 20:07

Միշա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2015թ. հունիսի 3-ին,ժամը 13-ի սահմաններում տեղեկանալով,որ Վարդան Մեջլումյանն իր ընտանիքի անդամների հետ մասնակցում է եղբոր հարսանյաց արարողությանը, օգտվելով այդ հանգամանքից, տան դուռը հրելով բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Վարդան Մեջլումյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 հասցեում գտնվող տուն, գաղտնի հափշտակել 1 միլիոն 20 հազար դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր:

Մ. Հովհաննիսյանը դրանից 4 օր հետո՝ 2015թ. հունիսի 7-ին մուտք է գործել Վարդան Մեջլումյանի եղբորը՝ Վաչե Մեջլումյանին պատկանող, Դիլիջանի Կալինինի փողոցի 3-րդ նրբանցքի 16 տան առաջին հարկում գտնվող պահեստարան հանդիսացող ավտոտնակ եւ հափշտակել ընդհանուր 10 հազար դրամ արժողությամբ տարբեր տեսակի տնտեսական եւ մթերային ապրանքներ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 34-176 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930