«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արմեն Լամբարյանի կինը՝ Կարինե Լամբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հնարավորություն է ունեցել ընդամենը մի պահ ամուսնուն տեսնել: Վիրահատությունը դեռ չի եղել, համապատասխան անալիզներն են վերցրել, ռենտգեն հետազոտություն են կատարել: Կարինե Լամբարյանի տեղեկություններով՝ վիրահատությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք՝ Արմեն Լամբարյանն ստացել էր ձախ ազդրի բեկորային հրազենային վնասում՝ փափուկ հյուսվածքների վնասումով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ