Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանն ընդունել է Շվեյցարական Կարմիր Խաչի ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 26,2016 19:45

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի  26-ին ընդունել է  Հայկական և Շվեյցարական  Կարմիր Խաչի պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Հայկական և Շվեցարական Կարմիր Խաչի հետ արդյունավետ համագործակցությունը,  ընդգծելով կառույցի՝ բնակչության բոլոր շերտերի, մասնավորապես խոցելի խմբերի խնդիրներին ուղղված  ծրագրերի իրականացման, պետական կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ներկայացնելով տարեցների ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարարի պաշտոնակատարը  նշել է, որ ոլորտում ներկայիս որդեգրած քաղաքականությունն ուղղված է ամբողջական գնահատված կարիքի հիման  վրա սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

«Վերջին տարիներին կարևորում ենք ոչ միայն դրամական վճարներով սոցիալական աջակցությունը, այլև՝   սոցիալական վերականգնողական ծառայությունների,  ցերեկային կենտրոնների, փոքր տների մոդելների կիրառումը: Այսօր փորձում ենք դուրս գալ տարեցների շուրջօրյա մեծ հաստատությունների համակարգից, և համայնքային սոցիալական ծառայությունների և ՀՀ կառավարության կողմից հաստատված տարբեր մոդելների միջոցով իրականացնել  այն քաղաքականությունը, որն ուղղված է տարեցների կենսաապահովման պայմանների բարելավմանը և հասարակական կյանքում առավելագույնս ներգրավված լինելուն»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցության մասին խոսելիս՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիրը, որը հարթակ է ստեղծում սոցիալական ոլորտի  պետական ծրագրերը  համատեղ  քննարկելու, հասցեականությունը բարձրացնելու և բոլոր կողմերի ջանքերի միավորմամբ ոլորտի խնդիրները լուծելու համար:

Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը անդրադարձել է նաև զբաղվածության և հաշմանդամության ոլորտի բարեփոխումներին, ներդրված նոր ծրագրերին:

Պատվիրակության անդամները  իրենց հերթին ներկայացրել են Հայաստանի երկու մարզերում մեկնարկող տարեցների խնամքի և առողջ ծերացմանն ուղղված ծրագիրը: Այնուհետև,  շնորհակալություն  հայտնելով սոցիալական ոլորտի  ծրագրերի համապարփակ ներկայացման համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները պատրաստակամություն են  հայտնել  իրենց փորձագիտական ներուժով, կարողություններով և միջոցներով առաջիկայում ևս  աջակցել սոցիալական  ոլորտի խնդիրների լուծմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930