Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ի հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Սեպտեմբեր 26,2016 19:12

Aravot.am-ին Արագածոտնի մարզային քննչական վարչությունից տեղեկացրին, որ դատախազությունը «Ահազանգ. Ընտրախախտումներ Արուճում: Գյուղապետը հերքում է» հրապարակումը ուղարկել է քննչական վարչություն: Դեպքի հետ կապված նյութեր են պատրաստվում:

Հիշեցնենք՝ Aravot.am-ը ահազանգ էր ստացել  որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում խախտումներ են եղել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ նախկին գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը գյուղի բնակիչներին 10000-ական դրամ է բաժանել, որոշ ընտանիքների 5 պարկ ալյուր է բաժանել: Իսկ ընտրությունների օրը՝ կեսօրին, բացի նախապես 10 հազար դրամից եւս որոշ գումար է բաժանվել, նաեւ քվեաթերթիկներ են ընտրատարածքից դուրս հանել: Ընտրությունների արդյունքում հաղթել է նախկին գյուղապետը: Սակայն, գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը հերքել էր այդ տեղեկատվությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930