Սեպտեմբերի 23-ին Կիևում՝ Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի կառավարության, Գերագույն Ռադայի ներկայացուցիչներ, գիտական, հասարակական-քաղաքական գործիչներ, Կիևում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով դիմեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյան՝ շնորհավորելով բոլորին հայությամբ համար կարևորագույն այս տոնի առիթով: Այնուհետև ելույթ ունեցան Գերագույն Ռադայի պատգամավոր, Ռադայի մշակույթի և հոգևոր հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Կնյաժիցկին և պատմաբան-մշակութաբան, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոն: Վերոնշյալ անձանց դեսպան Մանուկյանը պարգևատրեց ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության հուշամեդալներով` բարձր գնահատելով նրանց ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում:
Կարդացեք նաև
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Ուկրաինայի ազգային օպերայի դիրիժոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Գերման Մակարենկոյի գլխավորած լարային քառյակը և դուդուկահար Արմեն Կոստանդյանը:
ՀՀ ԱԳՆ