Մոսկվայում, Ռուսական ինպրեսիոնիզմի թանգարանում Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարն այսօր մեկնարկեց տխուր լուրով. մահացել է շախմատային մետր Մարկ Դվորեցկին:
Այդուհանդերձ, մրցաշարը մեկնարկեց եւ գրոսմայստերները սկսեցին պայքարը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին տուրում սպիտակներով խաղում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Սկզբնախաղում Արոնյանը փոքրիկ առավելություն էր ստացել, սակայն այն մեծացնել չկարողացավ ու պարտիան 36-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ