Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարվա «Գութանը» կնվիրվի քառօրյա պատերազմի հերոսներին

Սեպտեմբեր 26,2016 18:33

Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, որին մասնակցում է 15 խումբ, այդ թվում՝ «Ակունքը», «Կարինը», «Մարաթուկը», «Նուբարը», «Սասնա ծռերը» եւ այլն:

Փառատոնը կազմակերպել է «Մրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը՝ Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:

gitan1

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանը, սեպտեմբերի 27-ին էլ նախատեսվում է ֆլեշ-մոբ՝ խմբերի մասնակցությամբ՝ «Գութանի» շապիկներով: «Արդեն երրորդ տարին է նման միջոցառում է կազմակերպվում, մասնակիցները դուրս կգան փողոց, կբաժանեն պաստառներ ու թռուցիկներ»,-ասաց նա:

Լուսինե Նազարյանը հավելեց, որ փառատոնի մասնակից 15 խմբերից 8-ը հոկտեմբերի 2-ին կմեկնեն Արցախ, որտեղ հոկտեմբերի 3-ին տեղի կունենա երկրորդ համերգը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, իսկ Երեւանում՝ մեծ համերգ կլինի սեպտեմբերի 28-ին՝ Կասկադում:

«Նուբարի» ղեկավարի խոսքով, ինչպես նախորդ փառատոներին, այս տարի էլ խմբերի առաջ խնդիր է դրվել ներկայացնել է 1-2 տարածաշրջան: Իսկ երկրորդ պահանջն է՝ որեւէ հայրենասիրական երգ հնչեցնելը:

«Համերգը բացվելու է Կոմիտասի ձայնով, հետո բոլոր խմբերը միասին կերգեն Գութանի երգը: Այս տարի բոլորը միասին կերգեն «Հայեր միացեք»-ը, որովհետեւ «Գութան-2016-ը» նվիրվում է ապրիլյան պատերազմում զոհված հայորդիներին»,-ասաց մեր զրուցակիցը;

Ինչ վերաբերում է «Նուբարին», խումբը շարունակում է համշենական շարքը, որ նախաձեռնել էր անցյալ տարի, նաեւ ավելանալու է Սյունիքի, մասնավորապես Գորիսի 1 նմուշ, իսկ Արցախում կներկայացվի Կարինի արվեստը, որի մեծ մասը Լուսինե Նազարյանի բանահավաքչական աշխատանքի արդյունքն է:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մեծացե՞լ է հետարքրքությունը «Գութան» փառատոնի հանդեպ:

«Հետաքրքրություն կա եւ խմբերի, եւ հանդիսատեսի կողմից, մնում է՝ միայն ֆինանսավորող գտնվի, Կասկադը միշտ էլ լեփլեցուն է լինում, խմբերի ցանկությունը՝ մեծ»,- հայտնեց «Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Լուսինե Նազարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930