Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը պայման է դրել

Սեպտեմբեր 26,2016 17:50

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանն այս պահի դրությամբ Կարեն Կարապետյանի կատարած փոփոխությունները դրական է համարում, բայց ընդհանուր առմամբ մտահոգված է, որ երկրի կառավարման համակարգում կատարվող փոփոխությունները թելադրված են դրսից. «Կուզեի, որ այդ փոփոխությունները լինեին ինքնակամ, մեր ժողովրդի ինքնուրույն որոշմամբ»:

Ըստ նրա` եթե Կարեն Կարապետյանը միայնակ գործի, կխճճվի, համակարգի փոփոխությունները պետք է իրականացվեն քայլ առ քայլ, և դրանում ներգրավվեն ավելի լայն հասարակական շերտեր:

Դառնալով իշխող կուսակցության` ՀՀԿ-ի վարքագծին վերջին ընտրությունների ժամանակ` պարոն Սարգսյանը նեղսրտեց, թե ՀՀԿ-ն չի ուզում փոխել ոչինչ: Ըստ նրա` վարչապետի կարևորագույն քայլը պետք է լինի ստվերը լուսավորելը, քանի որ այլևս տարբերակ չունենք վարկ վերցնելով փակել  բյուջեի դեֆիցիտը:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահեցնում է, որ փոփոխությունը պետք է տեղի ունենա հենց ՀՀԿ-ի մեջ. «Անհրաժեշտ են ոչ թե մեկ մարդու հրամայական քայլեր, այլ որ գործի համախոհների մի խումբ, որոնք մեկ վեկտորով կիրականացնեն միջոցառումներ, որոնք ուղղված են մեր հանրապետությունում իրավիճակի բարելավմանը»:

Պարոն Բոստանջյանը նկատեց, որ Կարեն Կարապետյանի նշանակումները դեռ հասարակության շրջանում միայն դրական արձագանք են առաջացրել, քանի որ այդ մարդիկ գոնե կասկածելի հարաբերությունների դաշտում չեն:

vardan-bostanjyan

Նշանակումների հետ կապված պարոն Սարգսյանը ենթադրություններ ունի, որ Կարեն Կարապետյանը պայման է դրել. «Նա իրականում պայման է դրել, քանի որ օլիգարխներին պաշտոններից ազատելը  հեշտ չէ, առավել ևս, որ նրանք հասկանում էին, որ դա ամուր կապված է ամբողջ համակարգի հետ, ուստի արդեն երևում է, որ վարչապետն իր պայմանները դրել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930