Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի էր ունենալ սփյուռքի նախարար». Հրանտ Բագրատյան

Սեպտեմբեր 26,2016 17:48

Չե՞ք կարծում, որ նախ պետք է ներկայացնել կառավարության ծրագիրը, ստանալ հավանություն եւ հետո ներկայացնել կառուցվածքը, թե ինչ կառուցվածքով կարելի է անել այդ ծրագիրը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին, որը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ծրագիրը քննարկման մեջ է. «Ծրագիրը կա գաղափարներում, մտքում, պատկերացումներում, թղթի վրա կներկայացվի: Մի քիչ առաջ, թե հետո կառուցվածքի փոփոխությունից՝ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության անվանման փոփոխությանը՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Հասկացանք տնտեսական զարգացման, դա ճիշտ է, բայց ով է գրելու տնտեսական մակրոտնտեսական քաղաքականությունը, որն ամեն տարի կարդում ենք բյուջեում: Դրա համար կար էկոնոմիկա բառը: Եթե դա անվանում ենք ներդրումների նախարարություն, արդյոք պատրաստվում եք արժեթղթերի շուկան դուրս բերել ԿԲ-ի տնօրինությունից»:

Արփինե Հովհաննիսյանը այս հարցի պատասխանը չգիտեր, խոստացավ, որ հիմնավորումները եւ պատասխանը կներկայացնի ավելի ուշ:

Հրանտ Բագրատյանը, Էդուարդ Շարմազանովի առաջարկի հետ կապված, որ սփյուռքի նախարարությունն անվանենք սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, ասաց. «Ո՞նց կարելի էր ունենալ սփյուռքի նախարար, նախարար՝ այլ երկրների քաղաքացիների, պետք է լիներ սփյուռքի հետ կապերի: Որեւէ օտար պետություն, որտեղ կան հայեր՝ ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն կարող էր եւ բողոքել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930