«Այն զինատեսակները, որոնք ցուցադրվեցին զորահանդեսի ժամանակ, հիմնականում ռազմավարական մակարդակի են, այսինքն` ուղղված են Ադրբեջանին զսպելուն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ձեռք բերված նորագույն զինատեսակներին, ասաց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:
Նրա խոսքով` Ադրբեջանին հատկապես «Իսկանդերին» հակազդելը չափազանց դժվար կլինի. «Այն նոր համակարգ է եւ ստեղծված է նորագույն տեխնոլոգիաներով: Հակազդելու ռազմական պրակտիկա գոյություն չունի»:
Նշենք, որ օրերս Ռուսաստանում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է «Իսկանդերից» պաշտպանվել իսրայելական ՀՕՊ համակարգերի միջոցով: Այս առնչությամբ Դավիթ Հարությունովը նախ նշեց, որ Ադրբեջանը ՌԴ-ի եւ Իսրայելի հետ ռազմական գործակցության առումով ֆինանսական խնդիրներ ունի. «Իսրայելը երկար տարիներ զբաղվում է հակահրթիռային պաշտպանությամբ, բայց նրա արտադրած համակարգերը հիմնականում կարող են հակազդել նախորդ սերնդի օպերատիվ տակտիկական հրթիռներին («Սկադ»-ը եւ դրա մոդիֆիկացիաները), որոնք ունեն Իսրայելը շրջապատող արաբական երկրները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ