Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ գուցե քաղաքական կոնֆլիկտ լինի». Աշոտ Սաֆարյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 16:12

«Սերժ Սարգսյանը դեռ չի ցանկանում թոշակի գնալ: Կասկածում եմ, որ դեռ երկար ժամանակ չի գնա: Գուցե 2018-ից հետո շարունակի աշխատել վարչապետի պաշտոնում: Այս առումով հետաքրքիր է Կարեն Կարապետյանի ճակատագիրը: Չեմ բացառում, որ նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հետաքրքրությունների բախում եւ քաղաքական կոնֆլիկտ կլինի: Հնարավոր են նաեւ այլ սցենարներ»,-այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած «Անդրկովկասը ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ` միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց EADaily.com տեղեկատվական-վերլուծական գործակալության քաղաքական մեկնաբան Աշոտ Սաֆարյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՏՄ հարաբերություններին` նա կարծիք հայտնեց, որ ՀՀ հիմնական քաղաքական ուժերը կողմ են ԵՏՄ-ին` բացառությամբ «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության». «Ընտրական գործընթացին զուգահեռ` այսպես կոչված «ոչ համակարգային» ընդդիմադիր ուժերն առաջիկայում ավելի ակտիվորեն զգացնել կտան իրենց ներկայության մասին»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930