Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանն ԱԺ-ում դժգոհեց իշխանությունների կողմնակալ վերաբերմունքից

Սեպտեմբեր 26,2016 16:09

Մի քանի օր առաջ համաշխարհային մեծության հայ ազգի մշակութային գործիչները անդրադարձ են կատարել Հայաստանում տիրող իրավիճակին, ՀՀ-ում հանրային եւ քաղաքական կյանքի նկատմամբ գնահատականներ են տվել: Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Արդարություն Հայաստանին» վերնագրված այդ նամակը բաժանել էր բոլոր պատգամավորներին: Նա ասաց, որ այս պահին ստորագրահավաք է ընթանում եւ կոչ արեց, որ ովքեր չեն միացել, միանան այս հայտարարությանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն իր ելույթում անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի բաժանած այդ նամակին՝ ասելով. «Ես ելույթ չէի ունենա, եթե չլիներ մի շատ տհաճ միջադեպ: Մեզ այսօր բաժանվեց մեր տաղանդավոր հայրենակիցների նամակը, որտեղ ասված է՝ ոստիկանության դաժանությունը, քաղաքական կողմնակալությունը, անհավասար արդարադատությունը Հայաստանում…Հեղինակներից ոմանք մեր տաղանդավոր հայրենակիցներն են եւ մշտական բնակվում են ԱՄՆ-ում: Ոստիկանության դաժանության մասին ասում են այն երկրի հպատակները, որտեղ միայն 2015-ին ոստիկանության կամայականությունների արդյունքում զոհվել է 700-ից ոչ պակաս մարդ: Միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում 500-ից ավելի մարդ է զոհվել: Հիմա այդ մարդիկ գալիս են, մեզ դասեր են տալիս, ոստիկանության կամայականության մասին են խոսում, այստեղ էլ մասսայականացվում է դա: Բաներ կան, չի՛ կարելի, չէ՞»:

Արտաշես Գեղամյանը դժգոհեց, որ կողմնակալության մասին են խոսում, մինչդեռ երկրի իշխանություններն, այո, կողմնակալ են եղել, բայց՝ իրենց նկատմամբ. «ՀՀ իշխանությունների կողմից կողմնակալ են եղել ՀՀԿ խմբակցության անդամների նկատմամբ: Հուլիսյան դեպքերի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները զրկված են եղել ուղիղ եթեր ունենալու հնարավորությունից, մինչդեռ ուղիղ եթերը հեղեղված է եղել հակառակ կողմի սին պարզաբանություններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Արամյան says:

    Արտաշես Գեղամեան, հհկ-ն ուղիղ եթերից զրկված չի եղել, ազնիվ եղեք, այդ օրերին եթե ասելիք ունենար արտահայտվելու տեղ հաստատ կճարեր: Մի փորձիր սարսափից մկան ծակ մտածներին որպես զոհ ներկայացնել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930