Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ. մենք ՌԴ «միջուկային հովանոցի» ներքո ենք». Վաղարշակ Հարությունյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 16:02

«Ռազմական եւ տնտեսական ուժերը բաժանել չի կարելի: Յուրաքանչյուր տնտեսական գոտի` լինի ԵՄ, թե ԵՏՄ, եթե պաշտպանված չէ ռազմական անվտանգության տեսանկյունից, զարգացման մասին խոսք լինել չի կարող: Այդ սկզբունքով ԵՏՄ տանիքը ՆԱՏՕ-ն է»,-այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած «Անդրկովկասը ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ` միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նրա` ԵՏՄ անդամները հենց այդ կառույցում են տեսնում նաեւ իրենց տնտեսական խնդիրների լուծումները:

«Ադրբեջանը գնաց Թուրքիայի հետ մերձեցման, Վրաստանը` Եվրոպայի, Հայաստանը` Ռուսաստանի: ԵՄ-ի հետ երկար տարիներ բանակցություններ վարեցինք, բայց երբ մեզ կանգնեցրին ընտրության առաջ` «կամ, կամ…», մենք ընտրեցինք ԵՏՄ-ն: Դա ճիշտ ընտրություն է»:

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ռազմական գործակցության հարցերը լուծում է ու տարածաշրջանում թույլ չի տալիս պատերազմ. «Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, թե իր կամ իր գործընկերների հանդեպ ագրեսիա լինի: Այնպես որ, մենք «միջուկային հովանոցի» ներքո ենք, ինչը չունեն Ադրբեջանը եւ Վրաստանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930