Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ ՊՆ-ից խարդախությամբ գումար է հափշտակել

Սեպտեմբեր 26,2016 15:43

ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ ՊՆ-ից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Վ.Նիկոյանը, հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից օգտվելու, կենսաթոշակ ստանալու նպատակով, ձեռք է բերել ու իրավասու մարմիններին ներկայացրել ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ կեղծ տվյալներ։

Մասնավորապես, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա ռազմաբժշկական հանձնաժողով և զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, թե, իբր, 1990-1993թթ. հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել է «կոնտուզիա»։

Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա նա ճանաչվել է հաշմանդամ և ստացել զինվորական կենսաթոշակ և ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար՝ այդպիսով, խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վ.Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930