Լրահոս
Օրվա լրահոսը

«Հպարտ էի Երեւանի փողոցներում տեսնել «Իսկանդերը». Ալեքսեյ Մարտինով. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 14:51

«Հասկանում եմ` զենքը վատ բան է, ի վերջո` կրակելու է, բայց ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը պետք է հասկանան` դու բավականաչափ պաշտպանված ես»,-այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած «Անդրկովկասը ինտեգրացիոն պրոյեկտներում. ԵԱՏՄ-ԵՄ` միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակի զորահանդեսում ցուցադրված նորագույն զինտեխնիկային` ասաց ՌԴ Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Նա նշեց, որ հպարտություն է ապրել` տեսնելով զորահանդեսի ժամանակ Երեւանի փողոցներով շարժվող «Իսկանդերը»: Ըստ Ալեքսեյ Մարտինովի` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ նման ռազմական գործակցությունը կարեւոր փաստ է:

Անդրադառնալով Ռուսաստան-ԵՄ հարաբերություններին` փորձագետը նշեց, որ տեղի տալով ԱՄՆ-ի ճնշումներին եւ ներքաշվելով պատժամիջոցների խաղի մեջ` ԵՄ-ն շատ բան կորցրեց. «Տրվելով ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությանը` Եվրոպան եւս մեկ խնդիր ստացավ` միգրացիոն չկառավարվող հոսքեր: Ռուսաստանի հետ պետք է ոչ թե պարզապես ընկերություն անել, այլ գործակցել: Ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանն ունի ոչ միայն ամենամեծ տարածքը եւ ռեսուրսները, այլեւ հիանալի աշխարհաքաղաքական դրություն: Երբ Եվրոպան մեզանից փակվում է դարպասով, մենք ավելի ակտիվ ենք շփվում, օրինակ՝ Հարավի հետ: Եվրոպան կորցնում է, իսկ Ռուսաստանը կորցնում է ավելի քիչ»:

Ըստ Ալեքսեյ Մարտինովի` ԵՏՄ-ԵՄ գործակցությունն առաջիկայում կզարգանա. «Դա չի նշանակում, որ ինչպես ԱՄՆ-ն է ներկայացնում, Պուտինը Սովետական միություն է ստեղծում: Ոչ, պարզապես միասին անվտանգ է եւ հարմար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930