Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ քաղցր խաղողը բուժում է շնչառական հիվանդություններն ու սեռական անկարողությունը

Սեպտեմբեր 26,2016 14:32

Դոշաբը բուժում է ստամոքսի խոցը, երիկամների ու միզափամփուշտի հիվանդությունները

Խաղողի բաղադրիչները գերազանց հակաբորբոքային հատկություն ունեն:

Խաղողի հյութը պարունակում է շաքարներ, գինեթթու, խնձորաթթու, ազոտային նյութեր, K-ի Ca-ի Fe-ի աղեր, դաբաղանյութեր, ներկանյութեր, բազմաթիվ վիտամիններ:

Խաղողի բուժական հատկությունների մասին հայտնի էր դեռեւս Բաբելոնում 5000 տարի առաջ:

Խաղողի հյութն ունի տոնուսավորող՝ հատկապես սրտամկանի, հակամիկրոբային, միզամուղ, քրտնամուղ, խորխաբեր, կազդուրիչ, զարկերակային ճնշումը իջեցնող հատկություններ:

Այն օգտագործվում է նաեւ հիմնաթթվային հավասարակշռության կարգավորման, ստամոքսահյութի բաղադրության բարելավման, երիկամներում քարերի գոյացումը կանխելու, արյան շրջանառությունը լավացնելու, նյարդային համակարգի աշխատանքը կարգավորելու նպատակով:

Այն նաեւ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, հարստացնում է կերակրող մայրերի կաթի բաղադրությունը, խթանում ներզատիչ գեղձերի գործունեությունը:

Սեւ խաղողի հյութը օգտակար է շնչառական հիվանդությունների դեպքում:

Չհասունացած խաղողի հյութը ջերմիջեցնող, խոցերը բուժող հատկություն ունի:

Խաղողի հյութով բուժման կուրսը 1-1,5 ամիս է, սկսում են օրը 1/2 բաժակից եւ չափաբաժինը մեծացնում օրական եւս 1 բաժակով՝ հասցնելով 6 բաժակի:

Օրական նորման պետք է բաժանել 3 մասի եւ խմել ուտելուց 1-1,5 ժամ առաջ:

Եթե բուժման ընթացքում առաջացնում է փորլուծություն, ապա օրվա չափաբաժինը չի ավելացվում կամ 1-2 օր ընդմիջում է տրվում:

Որպեսզի շաքարներն ու օրգանական թթուները չվնասեն ատամներին, հյութը խմելուց հետո կարելի է բերանը ողողել գոլ ջրով:

Chilled Red Grape Juice with fresh fruits

Հայերի մեջ մեծ տարածում գտած խաղողի դոշաբը շատ է օգնում հյուծված ու թույլ հիվանդներին:

Ամասիացին գտնում է, որ սպիտակ քաղցր խաղողը բուժում է շնչառական հիվանդություններն ու սեռական անկարողությունը, իսկ դոշաբը՝ ստամոքսի խոցը, երիկամների ու միզափամփուշտի հիվանդությունները: Գարնանը կտրած ճյուղից հոսող հյութը գինու հետ լուծում է քարերը, իսկ մաշկին քսելիս բուժում է էկզեման: Այդ հյութը ձիթապտղի յուղի հետ նպաստում է մազերի աճին: Չհասունացած խաղողի հյութը աչքերի մեջ կաթեցնելիս կօգնի կոպերի բորբոքման բուժմանը: Այդ հյութով մարմինը օծելը եւս շատ օգտակար է:

Հակացուցված է ստամոքսի ու 12-մատնյա աղիի սուր խոցային պրոցեսի, ստամոքսի քաղցկեղային հիվանդության, շաքարախտի, հղիության 2-րդ շրջանի դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

24.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930