Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Deutsche Welle-ն դատական հայց է ներկայացրել Թուրքիայի իշխանությունների դեմ

Սեպտեմբեր 26,2016 14:26

Deutsche Welle մեդիակորպորացիան Անկարայի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Թուրքիայի իշխանությունների դեմ: DW-ի կայքում նշվում է, որ պատճառը՝ ընկերության Conflict Zone հաղորդման համար Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հեռուստահարցազրույցի առգրավումն է

Գերմանական ընկերությունից հայտնել են, որ նախարարի հետ հարցազրույցն արվել է սեպտեմբերի 5-ին: Սակայն ձայնագրությունից անմիջապես հետո նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ DW-ին արգելվում է հրապարակել զրույցը:

Նկարահանված բոլոր նյութերն առգրավվել են և այդպես էլ չեն վերադարձվել լրագրողներին:

Հաղորդվում է, որ Քըլըչի հետ հարցազրույցում քննարկվել է հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, դրան հաջորդած զանգվածային ձերբակալությունները, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը և թուրք հասարակության մեջ կանանց դրությունը:

Մեդիակորպորացիայի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների գործողությունները «որևէ ընդհանուր բան չունեն օրենքի գերակայության սկզբունքի և ժողովրդավարության հետ»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930