Խանտի Մանսիյսկում շարունակվում է 14, 16, 18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:
Հաղթարշավը շարունակում է 16 տարեկան տղաների պայքարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը, որը հարյուր տոկոսանոց արդյունքով բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Հաջող են ընթանում նաեւ 18 տարեկան մեր շախմատիստների գործերը:
Տղաների մրցակցությունում Մանուել Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ տեղերում, իսկ Սիրանուշ Ղուկասյանը 3,0 միավորով յոթերորդն է: Նա առաջատարներից ետ է մնում ընդամենը կես միավորով:
Մեր մյուս շախմատիստները հիմնականում տեղ են զբաղեցնում իրենց տարիքային խմբերի երկրորդ տասնյակներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wy2016.fide.com-ի