Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ

Սեպտեմբեր 26,2016 13:03

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 19-24.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.87 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 0.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտման արձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել և ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի:

 Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 360.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ3 վառելափայտ):

Ապօրինի որսի իրականացման համար.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 20.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 20.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ):

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930