Երեկ երեկոյան կայծակնային մրցաշարով մեկնարկեց շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը:
Աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները կայծակնային մրցաշարով կատարեցին հիմնական պայքարի վիճակահանությունը, ըստ որի էլ որոշվեցին առաջին տուրի զույգերը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կայծակնային մրցաշարում ինը հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը:
Այսօր առաջին տուրում միմյանց հետ խաղում են Արոնյան-Գելֆանդ, Սվիդլեր-Կրամնիկ, Նեպոմնյաշչի-Տոմաշեւսկի, Գիրի-Անանդ, Մամեդյարով-Լի Չաո զույգերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ