Ադրբեջանում սկսվել է սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հանրաքվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր սահմանադրությամբ նախատեսվում է նախագահության ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի, հանել տարիքային սահմանափակումը նախագահի և պատգամավորների թեկնածության համար, ինչպես նաև մտցնել փոխնախագահի պաշտոն:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, որ ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին՝ առավոտյան 08:00-ին և կփակվեն 19:00-ին: Նախատեսվում է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 5,26 մլն մարդ:
Հաղորդվում է, որ արդեն քվեարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ