Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի 14, 16, 18 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից միայն 16 տարեկան տղաների պայքարի մասնակից Հայկ Մարտիրոսյանն (լուսանկարում) է երեք տուրում 100 տոկոսանոց արդյունք ցույց տվել եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 3-րդ տեղում:
Կես միավոր կորցրել են 18 տարեկաններ Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք նույնպես մրցաշարային աղյուսակի ամենավերին հորիզոնականներում են՝ բաժանելով 1-ից 12-րդ հորիզոնականները, իսկ նույն տարիքի աղջիկների մեջ Սիրանուշ Ղուկասյանը 2,5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի