Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա տոն՝ հացի ու ռոք փառատոներով, Քրքորյանի անվան փողոցի բացմամբ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2016 16:35

Այսօր նշվեց Գյումրիի տոնը՝ մշակութային բազմաթիվ միջոցառումներով, պարարվեստի նորակառույց շենքի, Քըրք Քըրքորյանի անվան փողոցի, այստեղ գտնվող երիտասարդական պալատի բացմամբ, հացի և արհեստների փառատոնով։

Նշենք, որ Գյումրու ամենահետաքրքիր փողոցներից մեկը՝ Աբովյանի անվան փողոցը նորոգելուց հետո վերանվանեցին բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ։ Այս փողոցը նախկինում կոչվել է Ալեքսանդրովսկի․ կարելի է ասել, որ այս փողոցի յուրաքանչյուր շենք ունի իր պատմությունը․ այստեղ գտնվել է «Պադվալի Վաղոյի» տունը, Գյումրվա հին բաղնիքը, ֆրանսիական հյուրանոցը, ԿԳԲ-ի ու դատախազության շենքերը, որոնք պատմաճարտարապետական մեծ արժեք են ներկայացնում, «Հոկտեմբեր» կինոթատրոնը․․․

img_4162 img_4149 img_4147 img_4140 img_4139 img_4137 img_4135 img_4131 img_4127 img_4126 img_4125 img_4124 img_4116 img_4115 img_4114 img_4110 img_4109 img_4106 img_4103 img_4102Լեզվաբան Մարիետա Խաչատրյանի դիտարկմամբ, ազգային բարերար Քըրք Քըքրոյանին կարելի էր մեծարել Գյումրու մեկ այլ փողոց նրա անվամբ կոչելով, ոչ թե մեր ազգային մեծի՝ Աբովյանի փողոցը հանիրավի հանելով։ Այս քայլը, ըստ լեզվաբանի, արդարացի չէ։

«Եթե կան այնպիսի մարդիկ, որոնց հանրագիտարաններ քրքրելով պիտի ճանաչենք, թողնել նրանց անվամբ փողոցներ և Աբովյանի անունը դնել վիճարկման սեղանին, համարում եմ անթույլատրելի»,- ասաց Մարիետա Խաչատրյանը։

Քիչ հետո Գյումրու «Սև Բերդ» ամրոցի համերգասրահում կսկսվի միջազգային ռոք-ֆեստ փառատոնը, որին կմասնակցեն 10 ռոք խմբեր՝ ԱՄՆ-ից, Վրաստանից եւ այլն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930