Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական վճարային քարտ կգործի Բելառուսում,Ղազախստանում, Հայաստանում եւ Ղրղզստանում

Սեպտեմբեր 25,2016 15:32

Ազգային քարտապանները գումար կկարողանան կանխիկացնել Եվրասիական միության երկրների բանկոմատներում:

«Мир» ազգային քարտապանները տեսանելի ապագայում կարող են գումարը կանխիկացնել Եվրասիական միության մեջ մտնող երկրների բանկոմատներում: Ըստ «Իզվեստիայի» հրապարակման՝ դա հնարավոր կդառնա Կենտրոնական բանկի համակարգի ենթակայության ներքո գտնվող Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային վճարային քարտերի համակարգի համագործակցության ընդլայնման համաձայնագրի շրջանակներում:

Հետագայում հնարավոր է նախաձեռնվի ընդհանրապես ընդհանուր վճարային համակարգի կազմակերպումը՝ Եվրամիությունում գործող միասնական վճարային տարածքի նմանությամբ: Այդ պարագայում «Мир» քարտերի օգտագործման սահմանափակում չի լինի, իսկ ռուսական միջազգային վճարային համակարգը փաստացի կդառնա միջազգային:

Եվրասիական միության երկրներում կարող է ի հայտ գալ կառուցվածք՝ կապված ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծելու հետ, երբ ազգային քարտապանները չեն մտածի, թե կարո՞ղ են «պլաստիկից» օգտվել հարեւան երկրում՝ սկզբնական շրջանում, թեկուզ, բանկոմատում դրամ կանխիկացնել: Ընդ որում, հայկական վճարային «Արքա» համակարգի հետ այս հարցն արդեն տեղափոխվել է գործնական հարթակ:

Նոյեմբերին նախատեսվում է կազմակերպական միջոցառում անցկացնել ԵԱՏՄ երկրների ազգային վճարային համակարգերի եւ ազգային բանկերի ներկայացուցիչների միջեւ:

Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ ТАСС-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930