Հայաստանի հավաքականի երեք անդամներ Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը մասնակցելու են հոկտեմբերի 1-ից 9-ը Անգլիայում կայանալիք «Այլ օֆ Մեն» միջազգային հեղինակավոր մրցաշարին:
Մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է հայտավորված շախմատիստների ցանկը, որոնց մեջ են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, Հոու Յիֆանը եւ այլ հեղինակավոր գրոսմայստերներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ facebook.com-ի
Կարդացեք նաև