Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինծառայողները  զորամասից բենզին  են գողացել

Սեպտեմբեր 24,2016 21:37

Արա Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի նորոգման վաշտի հատուկ աշխատանքների դասակի հրամանատար, օգտվելով այն հանգամանքից, որ վաշտի հրամանատարի որոշակի համարով կնիքը գտնվում  է  իր մոտ, 2015թ. սեպտեմբերի 12-ին  պոկել է զորամասի ավտոհավաքակայանում  կայանված  «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքի կնիքը, բացել այն եւ գաղտնի հափշտակել 20 լիտր ավտոբենզին, փակել բաքը եւ կնքել իր մոտ գտնվող կնիքով:

Փայլակ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի ավտոփականագործ,2015թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 6-ը  ընդգրկված լինելով զորամասի վերակարգում, 2015թ.նոյեմբերի 6-ի ժամը 03.00-ի սահմաններում գաղտնի գնացել է զորամասի զինավանի ավտոհավաքակայանում կայանած    «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի մոտ, պտուտակահանով քանդել է ավտոմեքենայի աջ բաքից դեպի շարժիչ տանող խողովակի բնիկը եւ գաղտնի հափշտակել 40 լիտր ավտոբենզին:

Սասուն Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով վերոհիշյալ զորամասի նորոգման վաշտի առբեռնման ջոկի վարորդ, 2015թ. նոյեմբերի 7-ին Փայլակ Մկրտչյանից 10 հազար դրամ գումարով ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի աջ բաքից վերջինիս կողմից հափշտակված 40 լիտր ավտոբենզինը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկտավական համակարգի՝ Ա. Դավթյանին եւ Փ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով (« Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը»), Ս. Մովսեսյանին՝ 216 հոդվածի 1-ին մասով(« Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել»): Ա. Դավթյանի եւ Ս. Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Փ. Մկրտչյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Սեպտեմբերի 15-ին  Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածներում եւ նրանց դատապարտել տուգանքի, Արա Դավթյանին դատապարտել տուգանքի ՝ 150 հազար դրամի չափով, Փայլակ  Մկրտչյանին՝ 100 հազար դրամի չափով ,Սասուն Մովսեսյանին՝ 200 հազար դրամի չափով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930