«Թվապատում 2016» լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները հայտնի են։ Երկու օր Մատենադարանում անցկացված մեդիակոնֆերանսներից հետո այսօր Լօֆթ-ում մրցանակներ ստացան հաղթած աշխատանքները։
«Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիշա Բալասանյանի «Պատգամավորների թանկարժեք նվերները» մուլտիմեդիա նյութը, որը հրապարակվել է «Հետք» պարբերականում։
«Ռեինֆորմացիա. Բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգում հաղթեց ԱՐ հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարի համար պատրաստած «Գյուղացիական կոոպերատիվներ. Ում է պետք ֆերմերների միավորումը» տեսանյութը։ Հաղթողին տրվեց 250 000 դրամ մրցանակ։
«Դիտակ. Հետաքննական լրագրություն» անվանակարգի մրցանակը և սահմանված 250 000դրամ պարգևը կիսեցին Հետք պարբերականի երկու հրապարակում. «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» և «Ինչպես խաբել հասարակությանը՝ կառավարության որոշումներին մշակութային վերնագիր դնելով. «Գրքի աշխարհ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: