Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի կալանքը երկարաձգվեց. «Քաղաքական որոշում է կայացվել»

Սեպտեմբեր 24,2016 20:34

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Պավելի Մանուկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը:

Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Արամ Մանուկյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Հետաքրքրվեցինք, թե արդյոք քննիչը կարողացե՞լ է հիմնավորել միջնորդությունը, Հարություն Բաղդասարյանը պատասխանեց. «Քննիչը հիմնավորելու խնդիր չի ունեցել: Քննիչը բերել է խմբի ղեկավարի միջնորդությունը կարդացել է եւ ասում է՝ խնդրում եմ դատարանին բավարարել, եւ մի ապացույց է բերել՝ նկար, որ Արամ Մանուկյանը եղել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: Քավ լիցի, որեւէ մեկը չի էլ հերքում, որ Արամ Մանուկյանը եղել է գնդի տարածքում: Ապացույցներ որպես այդպիսին, որով կհիմնավորեր Արամ Մանուկյանի մասնակցությունը այս կամ այն գործողությանը, որով իրեն մեղադրանք են առաջադրել 219, 235 հոդվածներով, չկային: Բայց հասկանալի է, որ դատարանը չէր կարող իրավական որոշում կայացնել, պետք է կայացներ քաղաքական որոշում եւ կայացրել է»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը, Հարություն Բաղդասարյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ Եվրոպական դատարանի համար հիմքեր նախապատրաստելու առումով երեւի թե կբողոքարկենք՝ առանց շատ մեծ հույսեր կապելու: Եթե բողոքարկում ես, մի կողմից նշանակում է՝ Հայաստանի դատական համակարգին ինչ-որ ձեւ վստահում ես, բողոքարկումը ինչ-որ ձեւով լեգիտիմացնում է դատական համակարգը: Այս ամբողջը նախապատրաստական աշխատանքներ են, որ Հայաստանում սպառվեն դատական ատյանները, որ գնանք Եվրոպական դատարան, դրա համար՝ ուզած, թե չուզած, պետք է գնանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում՝ «Այս ամբողջը նախապատրաստական աշխատանքներ են, որ Հայաստանում սպառվեն դատական ատյանները, որ գնանք Եվրոպական դատարան, դրա համար՝ ուզած, թե չուզած, պետք է գնանք»:
    ………………………………………………………………………………
    այո, անհամբեր սպասում ենք որ հրամմէք,այս թղթածրաներով երթաք նայինք՝ Եվրոպական դատարան…

    սակայն թերեւս լաւ կը լինի որ խորհրդակցիք գոնէ ձեր հետեւեալ գործընկերոջ հետ՝

    «Նիկոլայ Բաղդասարյանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը Եվրադատարանում վիճարկելը այս պահին ճիշտ չի համարում: Ըստ նրա, գոնե կալանքի ժամկետը երկարացնելը շեմը կմեծացնի, իսկ այսպես ՄԻԵԴ-ում տեսնում են պատանդներ վերցնել, շենք գրավել, դիտարկում են ահաբեկչություն. «Դժվար կլինի ՄԻԵԴ-ում հիմնավորել հիմնավոր կասկածի բացակայությունը: Իրենք տեսնում են, որ կա ահաբեկչություն, նախադեպեր կան, որտեղ ասում են՝ 1-2 ամիս կարող են խափանման միջոցը կալանավորելն ընտրել: Իրենք այլ պատկերացումներ ունեն: Ես ձեռնպահ կլինեմ հենց առաջին հերթին վիճարկելու ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ի համար սա ահաբեկչություն է, իրենք հայ չեն, որ իմանան ինչ է այստեղ կատարվում այդպես են ընկալում»:

    re:
    https://www.aravot.am/2016/08/15/726329/

    ուրեմն, հաջողութիւն Ձեզ, Եւրոպական դատարանի առջեւ !

    եւ ի դէպ, անո՜ւշ լինի՝ այն գումարները որ գանձում էք,
    «փաստաբանական» ձեր ուղղակի խղճալի աշխատանքին համար

    «le malheur des uns fait le bonheur des autres», կ’ըսէ ֆրանսական առածը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930