Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի նոր ոստիկանապետի մարդկային վերաբերմունքը զարմացրել է Շահեն Հարությունյանին

Սեպտեմբեր 24,2016 19:56

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, վերջերս կրկին բերման էր ենթարկվել ոստիկանություն եւ զրուցել էր Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ:

Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցելության ժամանակ Շահեն Հարությունյանը բերման էր ենթարկվել  ոստիկանություն եւ հանդիպել այն ժամանակ դեռ Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Վերջինիս մարդկային վերաբերմունքը զարմացրել էր ակտիվիստին այն աստիճան, որ նա սկսել էր համեմատել նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի պահվածքն ու Սարգիս Մարտիրոսյանի հարգալից վերաբերմունքը:

Թե ինչպես է իրեն դրսեւորել պարոն Մարտիրոսյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնում՝ մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ իր տեսակետը չի փոխել, նախկին ու ներկա ոստիկանապետերն  անհամեմատելի են. «Երկուսի հետ էլ չեմ ունեցել անձնական, ընկերական հարաբերություններ: Երկուսի հետ էլ հարաբերվել ենք ես՝ որպես պայքարող քաղաքացի, նրանք՝ ի պաշտոնե: Աշոտ Կարապետյանի պահվածքն ինձ համար ոչ ոստիկանի, ոչ մարդու պահվածք էր:  Ինքը ինձ ապօրինի կերպով տանում էր իր մոտ գիշերը ժամը 1-ին՝ սպառնալիքների տեղատարափ, վիրավորանքներ: Եթե մի կողմ թողնենք մարդկային հարաբերությունները, կարող է մարդն այդպիսին լինի իր բնույթով, բայց որպես ոստիկան իրավունք չունի նման կերպ վարվել: Նա համարժեք չէր իր պաշտոնին, պարտավոր էր իրավունքի վարքագիծ դրսեւորել, մանավանդ, որ քաղաքացին չի կատարել որեւէ հանցանք: Եթե հանցանք կատարած լինեի, ինչի էին տանում ինձ հետ զրուցում, միանգամից գործողությունների կդիմեին»:

Նա պատմեց, թե Շիրակի մարզի ոստիկանությունում ինչ են զրուցել Սարգիս Մարտիրոսյանի հետ. «Հանդիպումը եղել է Հռոմի պապի այցի օրը, երբ ոստիկանները թեւերս ոլորելով տարածքից հեռացրեցին: Շատ հարգալից նա ներկայացավ: Արդեն արտասովոր է, երբ այդպես են մոտենում: Ապշեցի, թե ոնց է հնարավոր, որ նա ինձ հետ զրուցում է ու հարգում է դիմացինին: Նա ասաց, որ ինձ ճանաչում է եւ դրական վերաբերմունք ունի իմ նկատմամբ: Մոտ 40 րոպե վիճեցինք, ես պնդում էի, որ պետք է գնամ եւ մասնակցեմ արարողակարգին, նա ասում էր, որ դա հնարավոր չէ: Ես իմ տարբերակն էի առաջ քաշում, վիճեցինք, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք, բայց մեր զրույցի վերջում ինքն ասաց, որ ինչ հարգանք ուներ, շարունակում է պահպանել: Ես հասկացա՝ դիմացինս նորմալ մարդ է, ինձ շատ լավ զգացի իր հետ հանդիպումից եւ իր խոսքերից: Եթե համեմատենք ոստիկան Աշոտ Կարապետյանին եւ ոստիկան Սարգիս Մարտիրոսյանին, ինձ համար Աշոտ Կարապետյանը օրենքի համար մեկ խախտողն է, իսկ Սարգիս Մարտիրոսյանը, իմ տպավորությամբ նորմալ մարդ է: Հա, էլի ծառայում է այս իշխանություններին, բայց մարդ է: Դեռ վստահ եմ, որ ինքը մարդուն բերման ենթարկելիս չի ասի՝  ծեծեք, ջարդեք, ինքը չի հայհոյի, հաստատ չի ասի՝ խփեք սեռական օրգաներին»:

Վլադիմիր Գասպարյանը խոստացել էր նրանց, ովքեր ոստիկանի կերպարին անհարիր վարքագիծ են դրսեւորում, համազգեստի միջից հանել, Աշոտ Կարապետյանին ոչ թե համակարգից հանեցին, համազգեստից հանեցին, այլ ուղարկեցին կադրերի ռեզերվ, սա ինչո՞վ էր պայմանավորված, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ չի, որ հնարավոր է միանգամից փոփոխությունների ենթարկել: Ամբողջ ոստիկանական համակարգում 1 – 2 % մարդ գտնենք, թե չգտնենք, ո՞նց է հնարավոր բոլորին միանգամից հանել, պաշտոնանկ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Աշոտ Կարապետյանի նման նամուսով,հարգանքով մարդը ընդունակ չէր նման բաների։ Ցավում եմ , որ չեք կարող ըմբռնել այսքան պարզ ճշմարտությունը, և , որ հավատում եք նման ստերի։Այդ մեծատառով մարդը հենց այս թյուր կարծիքների զոհը դարձավ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930