Խանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի 14, 16, 18 տարեկանների աշխարհի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի ինը ներկայացուցիչներից չորսը կրկին հաղթեցին մրցակիցներին:
Գերազանց են մեկնարկել մեր 18 տարեկանները՝ Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, որոնք միավոր չեն կորցրել եւ ընթանում են այս տարիքային խմբի մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում: Նրանցից ետ չի մնում նաեւ 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Այս տարիքային խմբում Դավիթ Միրզոյանն ու Արփինե Գրիգորյանը ունեն 1,0-ական միավոր: 14 տարեկանների առաջնությունում 50 տոկոսանոց արդյունք ունեն Արթուր Դավթյանը եւ Շանթ Սարգսյանը, իսկ Քրիստինե Սմբատյանն իր անվան դիմաց առայժմ գրանցել է կես միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-db.com-ի
Կարդացեք նաև