Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

Սեպտեմբեր 24,2016 19:25

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին «iravunk.com» էլեկտրոնային կայքում հրապարակված «Գուցե վարչապետը փրկի՞ հայ ժողովրդին նաև հարկադիր կոչված չարիքից» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը հայտնում է, որ դրանում ներկայացված տեղեկատվությունը ոչ միայն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտ ուրվագծում է Հարկադիր կատարման ծառայության գործունեությունը միտումնավոր սևացնելու նպատակ։

Ծառայության սպասասրահում «մարդկանց հոծ բազմության» հերթերի վերաբերյալ գրառումը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ծառայությունում քաղաքացիների կողմից գումարների վճարումը իրականացվում է էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգի միջոցով, ընդլայնված և բարեկարգված սպասարկման սրահում,ինչն արդեն իսկ բացառում է հերթերի գոյացումը։ Բացի այդ, Ծառայության քաղաքականության առաջնահերթություններից եղել և մնում է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ բարեկիրթ և հարգալից վերաբերմունքը։

Հետևաբար, Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ միգուցե անձնական դրդապատճառներից բխող ապատեղեկատվական հոդվածների տարածումից։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930