Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը

Սեպտեմբեր 24,2016 19:17

2016 թվականին սեպտեմբերի 24-25-ին, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում «Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագիրը կանցկացվի «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած եվրոպական 50 երկրում:

Ծրագ­իրը կյանքի է կոչվել 1984 թվականին, Ֆրանսիայում՝ «Պատմա­կան հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրա­գիրը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատել է 1991 թվականին, իսկ 1999 թվականին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրա­կանացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Հայաստանը «Եվրո­պական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվա­կանին: Այս տարի, ավելի քան 50 հազար բազմաբնույթ միջոցառումներ կհամախմբեն եվրոպացիներին մշակութային ժառանգության և դրանց պահպանության խնդիրների շուրջ:

Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի միության համատեղ մամուլի ասուլիսով և մշակութային ծրագրով: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս երկու օրերի ընթացքում կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ.ցուցահանդեսներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, որոնք կնվիրվեն ՀՀ անկախության 25-ամյակին և կարծարծեն քառորդդարյա անկախու­թյուն ունեցող համայնքներին նվիրված թեմաներ: Իրականացվող միջոցա­ռումները կբացահայտեն, թե ինչպես է ժառանգությունն արտացոլում համայնքի ամբողջականությունն ու յուրահատ­կությունը և նպաս­տում ընդհանրական ապագայի տեսլականի ձևավորմանը:

Այս ծրագրում ողջունելի է, հատկապես, երիտասարդների ներգրավվա­ծությունը և նրանց ստեղ­ծարար մոտեցումների համախմբումը: Կարևորելով նաև մշակութային երկխոսությունը երկրի ներսում՝ միջոցառումներին ակտիվ ներգրավվել են նաև հանրապետությունում բնակվող ազգային փոքրամաս­նությունների ներկայացուցիչները. նրանք կանդրա­դառնան մեր երկ­րում իրենց ստեղծած ժառանգությանը և դրանց պահպանության խնդիրներին:

Ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում ևս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունք­­­ներին ու կիրա­րկմանը: Աշնանային այս գեղեցիկ ծրագրին կմասնակցի, ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև իրենց հարկի տակ այցելուներին կհյուրընկալեն զանգվածային հաճախումների համար փակ Հայաստանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Վերը նշված երկու օրերի ընթացքում, բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով մշակութային կազմակերպություններն իրենց դռներն անվճար կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
«Եվրոպական ժառան­գության օրեր» ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930