Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս մայրերը Ստամբուլում պահանջում էին իրենց զավակներին (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2016 18:51

Վերջին տարիներին, հատկապես «Ակոսի» խմբագրապետ եւ հասարակական գործիչ 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքի մահվանից հետո ավելի համարձակ ցույցեր են տեղի ունենում Թուրքիայում ու ավելի շատ են բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին:

Մասնավորապես 2008 -2009 թվականից սկսած՝ ամեն տարի  ապրիլի 24-ին Թուրքիայում ապրող որդեկորույս  մայրերը 1915 թվականին ձերբակալված  հայ մտավորականների լուսանկարներով ցույցեր են անում Ստամբուլի կենտրոնում՝ Գալաթասարայի հրապարակում, իսկ յուրաքանչյուր շաբաթ օր՝ ցույցին կրում են իրենց զոհված, ձերբակալված ու անհայտ հանգամանքներում կորած որդիների լուսանկարներով ու նրանց գտնելու պահանջով ցուցապաստառներ:

aragac-axoyan5

Իմիջիայլոց, ցուցարար մայրերին Թուրքիայում անվանում են Շաբաթօրյա Մայրեր: Սեպտեմբերի 24-ին ներկա եղանք հերթական շաբաթօրյա ցույցին, որն անչափ բազմամարդ էր: Թերեւս, շատերը եկել էին ուղղակի դիտելու այն: Հրապարակը փակված էր, ոստիկանները մանրազնին ստուգում էին ցույցի տարածք մտնող բոլոր քաղաքացիներին:

turkey1

Նշենք, որ ցույցին ներկա էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:

turkey2 turkey3 turkey4 turkey5

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ստամբուլ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930