Երուսաղեմում ձերբակալվել է աջ ծայրահեղական «Լեհավա» կազմակերպության ղեկավար Բենցի Գոփշթեյնը և կազմակերպության ևս մեկ անդամ այն բանից հետո, երբ ընդհատել են Երուսաղեմի հայկական եկեղեցում երգչախմբի ելույթը: Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Երուսաղեմում: Միջոցառումն անցկացվել է «Մանոֆիմ» ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում:
«Լեհավա» կազմակերպությունը դեմ է հանդես գալիս հրեաների խառը ամուսնություններին և ձուլմանը և փորձում է խոչընդոտել Երուսաղեմում և ամբողջ Իսրայելում ոչ հրեաների կողմից կազմակերպված ցանկացած հանրային միջոցառում:
«Երկու աջ ակտիվիստներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ հրաժարվել են հնազանդվել ոստիկանական կարգին և շարունակել են միջամտել միջոցառման՝ խանգարելով հասարակական կարգը բղավոցներով և ոստիկանությանը դիմադրելով»,- Haaretz-ին հայտնել են ոստիկանությունից:
Հաղորդվում է, որ Գոփշթեյնն իր կազմակերպության ակտիվիստների հետ ներխուժել է միջոցառման սրահ՝ «Վերադարձեք Սիրիա» բացականչություններով: Միջադեպի պատճառով առաջին երգից հետո ելույթը դադարեցվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ