Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք իրենցով արդեն գերեվարման մեջ են, դժբախտ մարդիկ են». Փոստանջյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

Սեպտեմբեր 24,2016 18:00

Ամեն անգամ, երբ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հայտարարում է, որ Բաղրամյան 26-ը պետք է գրավել, խորհրդարանի շենքը պետք է գրավել, ՀՀԿ-ականների կողմից կոշտ արձագանք է լինում:

Վերջին քառօրյային, երբ նման հայտարարություն արեց,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Չգիտես՝ ում է ուզում տրվել, եւ կոչ է անում, որ գան Ազգային ժողովը գրավեն, որ իրենք տրվեն: Մենք ցանկություն չունենք գերի ընկնելու, ոչ էլ տրվելու, ով ցանկանում է՝ կարող է ինքնակամ տրվել, բայց ոչ ԱԺ-ն գրավելու արդյունքում»:
«Առավոտի»  հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ի արձագանքը. «Ես կարծում եմ՝ նրանք արդեն գերեվարության մեջ են, որովհետեւ երբ մարդը փողի մոլուցքով է տառապում, նյութական արժեքներն իր համար գերագույն արժեքներ են, ոչ թե մարդկային արժեքները եւ հայրենիքը պաշտպանելու սուրբ պարտականությունը, երբ նրանք պատրաստ են հայտարարել, որ հայրենի սուրբ հողերն անպիտան հողեր են, ապա արդեն պարզ է, թե ով է գերեվարման մեջ: Իրենք իրենցով արդեն գերեվարման մեջ են: Ցավում եմ իրենց համար, որովհետեւ նրանք դժբախտ մարդիկ են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հետաքրքիր է, վերջին տողը ճիշդ այն ակնարկութիւնն է որ իր, այս Տիկնոջ հասցէին ըսաւ Սերժ Սարգսյան, տարիներ առաջ,
    երբ Եւրոմիութեան ինչ-որ ասուլիսի մը ընթացքին, օտարների առջեւ, ան կը ջանար վարկաբեկել Հայաստանի Նախագահը

    երեւի խօսքը թիրախին լաւապէս հասեր է, դպել է,
    որ Տիկինը չի մոռանում, եւ նոյնիսկ փորձում է – աժանօրէն – օգտագործել «հակառակորդներին» դէմ…

    իրոք… տխուր է

  2. Հ.Շ. says:

    ի դէպ, օրինական պատճառ մը կա որ այս Տիկինը Պետութեան դէմ բրտութեան եւ բռնութեան իր կոչերը կատարում է ԱԺ-ում, եւ ոչ դուրսը

    որովհետեւ այդտեղ պատգամաւորի immunity կը վայելէ

    որ նոյն բաները ըսէ փողոցում, կարող են զինք իրաւացիօրէն ձերբակալել – բացի եթէ նորէն միջամտեն իր արտաքին պաշտպանները… –

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/09/24/808875/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930