Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի (լուսանկարում` աջից) կալանքի ժամկետը: Նա եւս երկու ամսով կմնա անազատության մեջ:
Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանն այսօր մասնակցում էր կալանքի ժամկետի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննությանը եւ հանդես է եկել հայտարարությամբ, թե ինչ-որ արել են, արել են բաց ու պարզ՝ երկիրը ազատագրելու համար: Իր համար միեւնույնն է, եթե դատարանը իրեն պետք է դատի, թող դատի: Նաեւ ասաց՝ դատարանին չի դիտում որպես արդարադատություն իրականացնող մարմին, սա դատարան չէ, այլ պատվեր կատարող մարմին է:
Հիշեցնենք նաեւ, որ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:
Այս պահին դատարանը քննում է նաեւ Արեգի եղբոր՝ Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ