Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1946 թ. ծնված Վ. Պ.-ի դին։
ՀՀ ԱԻՆ