Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում այդ օրերին բուռն քննարկումներ էին ծավալվել՝ ովքեր էին արժանի և ովքեր՝ անարժան: Նման բուռն քննարկման առարկա դարձավ նաև այդ օրն Անկախության 25-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը:
Լրատվամիջոցները և քաղաքացիները միմյանց հիշեցնում էին, թե ո՞վ է այդ լրագրողը, որի հրապարակումները նրանց ծանոթ չէին: Պարզվեց, Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) ծննդյան 60-ամյա տարեդարձը՝ նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ: Նյութը, որից հատված ենք ներկայացնում, նա տեղադրել էր նաև թերթի կայքում:
ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում