Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 14 փ. 1-ին նրբանցքի, Մարտիկյան, Ոսկանյան, Գագարինի փողոցների, Տիչինայի փողոցի՝ մինչև Սեբաստիայի պողոտա հատված, Նոյ թաղամասի, Մեծարենցի 39ա փակուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան Ջուր ՓԲԸ
24 սեպտեմբերի 2016թ.